Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ինչպե՞ս հեշտությամբ և առանց ցավի թողնել ծխելը

Ինչպե՞ս հեշտությամբ և առանց ցավի թողնել ծխելը

 

Գոյություն ունեն ծխելը թողնելու բազմաթիվ եղանակներ՝ սկսած հոգեբանական տրամադրվածությունից  մինչև սովորական ծխախոտը էլեկտրոնայինով փոխարինելը: Այժմ ձեզ կպատմեմ իմ սեփական փորձի մասին:

 

Նախ ասեմ, որ առաջի անգամ ծխել եմ 21 տարեկան հասակում: Դպրոցում և համալսարանում միշտ էլ տհաճությամբ եմ նայել ծխող կանանց: Տխուր պատկեր է, չէ որ նրանք ապագա մայրեր են:

 

Սակայն 21 տարեկանում ես ինքս վերածվեցի նման խղճուկ պատկերի: Սկզբից պարզապես ծխելու ցանկություն առաջացավ, հետո սկսեցի օրվա ընթացքում ծխել 2-3 սիգարետ: Հետո սկսեցի ուրբաթ և շաբաթ օրերին ավելի շատ ծխել, ծխել նաև ռեստորաններում և գիշերային ակումբներում:

 

Եվ ահա 24 տարեկանում հասկանալով սխալս, որոշեցի վերջ տալ այս վնասակար և կործանիչ սովորությանը:

 

Որոշեցի և թողեցի ծխելը: Բոլորովին հեշտ և առանց ցավի: Ցանկանում եմ ձեզ հետ կիսել իմ փորձը և շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգնել ծխելը թողնել ցանկացող գոնե մեկ մարդու:

 

Առաջինը: Որոշելով թողնել ծխելը, դիմեք փոքր խորամանկության: Խոստացեք ինքներդ ձեզ, որ սա սոսկ փորձ է: Ընդամենը մեկ շաբաթ առանց ծխախոտի: Սիրելի սովորությունից ընդամենը մեկ շաբաթով հրաժարվելու միտքը ավելի հեշտ է ընկալվում:

 

Երկրորդը: Խրախուսեք ինքներդ ձեզ: Գնեք այն, ինչի մասին վաղուց երազում էիք, սակայն չէիք համարձակվում: Դրանից հետո նահանջելու տեղ պարզապես չեք ունենա:

Երրորդը: Աստիճանաբար պակասեցրեք ծխախոտի քանակը: Չեմ հավատում ֆիզիկական կախվածությանը, սակայն հոգեբանականը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Աշխատեք ձգել մինչև երեկո, հետո կարող է ընդհանրապես մոռանաք:

 

Չորրորդ: Զբաղվեք սպորտով: Եվ կազմվածքը կգեղեցկացնեք, և հաճույք կստանաք, և ծխելու ցանկությունը կանհետանա:

 

Հինգերորդ: Երբեք բնակարանում մի ծխեք: Ծխելիս հաճախակի գործում է կապիկի սկզբունքը. նստած ես ընկերոջ հետ, ընկերը ծխեց և դու նույնպես ձգվում ես դեպի ծխախոտը:

 

Վեցերորդը: Տոնակատարությունների ժամանակ ալկոհոլի քանակը հասցրեք մինիմումի: Տարօրինակ կապգոյություն ունի ալկոհոլի և ծխածոտի միջև. որքան շատ ալկոհոլ, այնքան ուժեղանում է ծխելու ցանկությունը:

 

Յոթերորդը: Դուք իսկապես ինքներդ պետք է ցանկանաք թողնել ծխելը: Պատճառաբանությունները կարող են լինել բազմաթիվ և տարբեր: Ամենակարևորը՝ պատճառաբանությունը և որոշումը պետք է լինեն ձերը:

 

Երբ դուք իսկապես կցանկանաք թողնել ծխելը, դուք դա անկասկած կանեք, քանի որ եթե կա ցանկություն, ապա արգելք չկա:

Առողջ եղեք:

 

Սկզբնաղբյուր. http://sila.pro/
Լուսանկարը. tofer.ru
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ